Պոմպեոն չինացիների փոխարեն որոշել է, որ նրանց Կոմունիստական կուսակցություն հարկավոր չէ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Չինաստանի քաղաքական համակարգը՝ հայտարարելով, որ չինացի ժողովուրդն այդ համակարգին դեմ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն իր ժողովրդին եւ աշխարհին կառավարման բացարձակ այլ մոդել է առաջարկում: Դա լենինիզմի մեկ կուսակցության կառավարում է, որի դեպքում յուրաքանչյուրը պետք է մտածի եւ գործի այնպես, ինչպես ցանկանում են կոմունիստական էլիտաները: Սա այն ապագան չէ, որը ես եմ ցանկանում: Եվ այն ապագան չէ, որը ցանկանում են այլ ժողովրդավարություններ: Եվ դա այն ապագան չէ, որը ցանկանում է Չինաստանի ժողովուրդը: Չինաստանի ազատատենչ ժողովուրդը նման մոդել չի ցանկանում»,- ասել է նա:
Ընդ որում, նա չի նշել, թե որտեղից է ստացել Չինաստանի քաղաքացիների շրջանում նման տրամադրությունների մասին տվյալները:
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը գիտակցում է, թե որքան թնշամաբար է տրամադրված կուսակցությունն ԱՄՆ-ի եւ նրա արժեքների հանդեպ: Նա նշել է, որ Չինաստանը սպառնում է ամերիկյան ազգային անվտանգությանը՝ մշակելով ոչ սիմետրիկ զենք, որը սպառնում է ԱՄՆ-ի ռազմական օբյեկտներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով