ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւ են ընդունել G7 Ռուսաստանին ընդգրկելու դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան գործերով կոմիտեն հինգշաբթի բանաձեւ է ընդունել «Մեծ յոթնյակի» հանդիպումներին Ռուսաստանի մասնակցության դեմ, նշված է փաստաթղթի հեղինակներից մեկի՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանաձեւում նշված է, որ Ռուսաստանը G7 գագաթնաժողովներին չպետք է մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ «չհարգի հարեւանների տարածքային ամբողջականությունը» եւ չհետեւի «ժողովրդավարական հանրույթների ստանդարտներին»:
«Մեծ յոթնյակի» մեջ են մտնում Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան:
Ձեւաչափը 1998 թվականին ընդլայնվել էր Ռուսաստանի հաշվին, սակայն Ղրիմը վերադարձնելուց հետո ակումբի անդամները հրաժարվեցին գալ Սոչիում անցկացվող գագաթնաժողովին եւ յոթով հավաքվեցին Բրյուսելում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրել G7-ի հաջորդ հանդիպմանը, որը տեղի է ունենալու 2020 թվականին Միացյալ Նահանգներում: Ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ միջազգային շատ հարցերի քննարկումն իմաստ ունի Ռուսաստանի հետ միասին:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդները վերջին գագաթնաժողովի ժամանակ չէին կարողացել կոնսենսուսի հասնել ակումբ Ռուսաստանին հրավիրելու հարցում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը G8 ձեւաչափի վերականգնման հարցը կապել էր ուկրաինական կարգավորման գործընթացում առաջընթացի հետ:
Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության եւ չի բացառում «Մեծ ութնյակի» ձեւաչափի վերականգնումը, բայց դա «ինքնանպատակ չէ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով