Իրաքում հովիվները 25 մլն դոլարի չափով ԻՊ-ի գանձերն են գտել. «Ալ Արաբիա»
Հովիվները 25 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գանձեր են գտել, որոնք թաքցված են եղել Իրաքի արևմուտքում գտնվող անապատում՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման ղեկավարների կողմից, հաղորդում է ria.ru-ն՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին հղումով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զինյալներն ընդհանուր 25 մլն դոլար արժողությամբ դոլար, ոսկի և արծաթ են թաքցրել Անբար նահանգի անապատում: ԻՊ-ի «գանձերը» հայտնաբերել են տեղի հովիվները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ:
Գործողությունն իրականացվել է Պենտագոնի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից վստահության արժանի հետախուզական տվյալներ ստանալուց հետո: Գործողության թիրախը եղել է Ալ Բաղդադին։ ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է գործողության արդյունքների մասին, հայտնել է, որ «Ալ Բաղդադին այլևս ոչնչացված է»։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը