Հուդայականության, քրիստոնեության և իսլամի ներկայացուցիչները «կյանքի ավարտի» մասին համատեղ հռչակագիր են ստորագրել
Վատիկանում հուդայականության, քրիստոնեության և իսլամի ներկայացուցիչները կյանքի ավարտի մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում Է Վատիկանի ռադիոն:
Նշվում է, որ այդ փաստաթղթի մշակման գաղափարը պատկանում է իսրայելական Բիոէթիկայի ազգային խորհրդի համանախագահ, ռաբբի Աբրահամ Շտեյնբերգին, որն այն առաջարկել է Ֆրանցիսկոս պապին: Սրբազան Հայրն աջակցել է վերջինիս առաջարկին ու կյանքի պաշտպանության պապական ակադեմիային՝ արքեպիսկոպոս Վինչենցո Պալյայի գլխավորությամբ, հանձնարարել համակարգել համատեղ միջկրոնական խմբի աշխատանքը, որը կազմավորվել է հռչակագիրը գրելու համար:
«Բժշկական օժանդակությամբ էվթանազիան և ինքնասպանությունը բարոյականության և կրոնի տեսանկյունից սխալ են և պետք է արգելվեն՝ առանց բացառության: Ոչ մի բժիշկ չպետք է պարտադրվի կամ ենթարկվի ճնշման՝ հիվանդի կամավոր և կանխամտածված մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունենալու համար»,- ասված է փաստաթղթում:
Հռչակագրում նշվում է նաև, որ բժիշկներն ու հասարակությունը պետք է հարգեն «մահամերձ հիվանդի՝ իր կյանքը երկարացնելու ու պահպանելու ցանկությունը, թեկուզ կարճ ժամանակով»՝ օգտագործելով բուժման համապատասխան մեթոդները:
Այս առումով, փաստաթուղթը նշում է, որ «մարդկային կյանքի տևողությանն ու իմաստին վերաբերող հարցերը չպետք է մտնեն բժշկական անձնակազմի իրավասության մեջ», որոնք միայն պատասխանատվություն են կրում «հիվանդների լավագույն խնամքի և առավելագույն օգնության համար»:
Կրոնները դեմ են էվթանազիայի և բժշկական աջակցությամբ ինքնասպանության ցանկացած դրսևորման, քանի որ դա լիովին հակասում է «մարդկային կյանքի արժեքի» գաղափարին և բացարձակապես անընդունելի է բարոյական և կրոնական տեսանկյունից: Փաստաթղթում նաև նշվում է, որ բոլոր մահացողների համար պետք է հասանելի լինի կրոնական օգնությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով