Կիրակին մեր մոլորակում
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է կարեւոր հայտարարություն անել։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, թե համաձայն է նախագահի ընտրության երկրորդ փուլի անցկացմանը, եթե ապացուցվի, որ ընտրախախտումներ եւ կեղծքիներ են եղել։
Մամուլում տեղեկություն հայտնվեց, որ ամերիկյան զինվորականները Իդլիբում իրականացված գործողության ժամանակ կարող էին ոչնչացրած լինել, այսպես կոչված, Իսլամական պետության առաջնորդին։
Հյուսիսկորեացիները կարծում են, որ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի եւ իրենց առաջնորդ Քիմ Չեն Ընի ընկերությունն օգտագործում են բանակցությունները երկարաձգելու համար։
Իսկ ահա բուլղարացիները մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը։
Բարսելոնայում շարունակվում են անկարգությունները։ Միայն այսօր ամենաքիչը տուժել է քառասուն հոգի։
Սիրիայի հյուսիսում թուրք զինվոր է զոհվել քրդերի հետ հերթական մարտի ժամանակ։
Սիրիայի Ժողովրդավարակն ուժերի դաշինքի ներկայացուցիչն ասել է, թե իրենք մասնակցել են Սիրիայում Իսլամական պետության առաջնորդի ոչնչացման գործողությանը։
Հոնկոնգում դժգոհությունները չեն դադարում։ Այսօր ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգոտագործել ցուցարարներին ցրելու համար։
Իրաքցիներն էլ իրենց հերթին պնդում են, թե իրենք են ամերիկացիներին օգնել գտնել եւ ոչնչացնել Սիրիայում ԻՊ-ի առաջնորդին։
Գերմանիայի քրիստոնյադեմոկրատները քննադատել են իրենց երկրի ԱԳ նախարարին Թուրքիայում արած հայտարարությունների համար։
Միջազգային լրատվամիջոցներն էլ նշում են, որ Իսլամապակն պետության առաջնորդին հայտնաբերելու եւ ոչնչացնելու գործողությունը տեւել է մոտ չորս ժամ։
Հայտնի է դարձել, որ քրդական զինված ջոկատները Սիրիայի հյուսիսում սպանել են թուրքական բանակին աջակցող մոտ քսան գրոհայինի։
Ամերիկյան կողմը հայտնում է, թե իրենք Թուրքիային տեղյակ են պահել ԻՊ-ի առաջնորդի դեմ իրականացվող ռազմական գործողության վերաբերյալ։
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունն էլ հայտարարություն է տարածել, թե Աֆղանստանի հարցով խորհրդակցությունն անցել է դրական մթնոլորտում։
Աֆղանստանում կայացած նախագահի ընտրության նախնական արդյունքները հայտնի կդառնա միայն նոյեմբերի 14-ին։
ԱՄՆ-ի ներկայացուցիչը եւ Աֆղանստանի վարչապետը կողմ են արտահայտվեմ միջաֆղանական երկխոսության վերականգնմանը։
Իսկ ահա ամերիկյան զորքերն Աֆղանստանի Քանդահար քաղաքի մոտ ոչնչացրել են մոտ երեսուն թալիբ գրոհայինի։
Սիրիայի բանակն էլ գտնվում է թուրքական սահմանից երեք կմ հեռավարության վրա։
Արգենտինայում սկսվել են համընդհանուր ընտրությունները։
Ուրուգվայի հետ չի մնում։ Նրանք էլ նախագահ եւ պատգամավորներ են ընտրում։
Բարսելոնայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ կողմ արտահայտվելով Իսպանիայի միասնությանը։
Դոնեցկում պայթեցվել է բջջային կապի օպերատորներից մեկի հսկա աշտարակը։
Կուբայի նախագահը ժամանել է Մոսկվա։
Իսկ Սիրիայի քրդերն ամբողջովին ընդունել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւի ձեռք բերած պայմանավորվածությունները։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...