Մոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվել
Ռուս օդերևութաբանները շաբաթ օրը եղանակային վտանգի «դեղին» մակարդակ են հայտարարել Մոսկվայում և մարզում, որը կպահպանվի մինչև երկուշաբթի երեկոյան: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ Հիդրոմետկայանի կանխատեսումային քարտեզը, վտանգի նման աստիճան է հայտարարվել քամու պատճառով:
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը դեղին է, եղանակը՝ վտանգավոր»,- ասվում է Հիդրոմետկայանի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ մասնագետները զգուշացնում էին, որ մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում վերջին տաք օրերն այս տարի լինելու են հոկտեմբեր 26-ն ու 27-ը: Հաջորդ շաբաթվանից մոսկվացիներին գիշերային ցրտեր, մերկասառույց և ձյուն է սպասում: Ցերեկային ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի՝ ըստ Ցելսիուսի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...