Բզեզների նոր տեսակն անվանել են պատանի էկոակտիվիստ Գրետա Տունբերգի պատվին
Բրիտանացի միջատաբան Մայքլ Դերբիի հայտնաբերած բզեզների նոր տեսակն անվանել են շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Տունբերգի պատվին, հաղորդւմ է ՏԱՍՍ-ը։
Ինչպես շաբաթ օրն իր եթերում հայտնել է Sky News հեռուստաալիքը, Nelloptodes gretae-ն 1 մմ-ից էլ փոքրիկ բզեզ է՝ առանց աչքերի ու թեւերի, բայց երկու շարժվող բեղիկներով։
Մինչեւ իր պաշտոնական «հայտնաբերմանն» ու լատինական անվանակոչմանը բզեզն ավելի քան 40 տարի մնացել է Լոնդոնի բնագիտության թանգարանում։ Անհայտ տեսակը գտնվել է բրիտանացի բնագետ Ուիլյամ Բլոկի կողմից նախորդ դարի 60-ականներին Քենիա կատարած գիտարշավի ընթացքում հավաքած հողի եւ տերեւների նմուշների մեջ։ 1978-ին Բլոկն իր հավաքածուն փոխանցել է Բնագիտության թանգարանին, բայց միայն այս տարի է այն ուսումնասիրող Դերբին ուշադրություն դարձրել մինչեւ հիմա չնկարագրված եւ անանուն մնացած բզեզի վրա։
«Ես այդպիսի անուն ընտրեցի, որովհետեւ չափազանց տպավորվել էի պատանի ակտիվիստի գործունեությունից եւ ուզում էի շեշտել նրա անուրանալի ավանդը բնության պաշտպանության խնդիրների հանդեպ ուշադրություն գրավելու գործում»,- իր ընտրությունը բացատրել է Դերբին։
Թանգարանի գլխավոր համակարգող Մաքս Բարքլիի խոսքերով, մոլորակի վրա, այդ թվում նաեւ թանգարանային հավաքածուներում, մնում են հարյուրավոր մինչ օրս չհայտնաբերված կենդանի էակների տեսակներ, սակայն նրանցից շատերը կանհետանան երկրի երեսից մինչ այն պահը, երբ կնկարագրվեն գիտնականների կողմից։ «Այդ իսկ պատճառով, կարծում եմ, շատ տեղին է հենց նոր հայտնաբերված տեսակներից մեկը կոչել մի մարդու անունով, ով ձգտում է պաշտպանել բնությունը եւ խոցելի տեսակները»,- նշել է Բարքլին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...