Դատարանը երկարացրել է Ղրղզստանի նախկին նախագահի ձերբակալության ժամկետը
Ղրղզստանի մայրաքաղաքի Պերվոմայսկյան շրջանի դատարանը երկարացրել է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալության ժամկետը մինչեւ դեկտեմբերի 26-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է պետության նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարեւը։
«Խափանման միջոցը՝ կալանքի տակ պահելու ձեւով, Աթամբաեւի հանդեպ երկարացվել է դատավարության ժամանակի չափով, որն օրենքով տեւում է երկու ամիս»,- ասել է իրավաբանը։ Նրա խոսքով՝ ավելի վաղ Աթամբաեւի հանդեպ ընտրվել էր կալանքը որպես խափանման միջոց մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 29-ը։ «Այդկերպ նախկին նախագահը կալանքի մեջ կմնա մինչեւ այս տարվա դեկտեմբերի 26-ը»,- նշել է Սլեսարեւը։
Աթամբաեւը, որը Ղրղզստանի նախագահն է եղել 2011-2017 թվականներին, կալանավորվել է օգոստոսի 8-ին Քոյ-Թաշ գյուղի իր տանը, հատուկ գործողության ընթացքում։ Նախկին նախագահի, որը հերքում էր բոլոր մեղադրանքները, կողմնակիցները դիմադրություն են ցույց տվել, գործողության ընթացքում զոհվել է հատուկ ծառայության մեկ աշխատակից։ Բուժօգնություն ստանալու համար դիմել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ միլիցիայի աշխատակիցներ։
Աթամբաեւը հասցվել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարան։
Նախկին նախագահին ծանուցում է տրվել իրավապահ մարմինների հանդեպ բռնություն ցուցաբերելու, զանգվածային անկարգություններ, սպանություններ, մահափորձեր կազմակերպելու, պատանդներ վերցնելու, քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաեւին ազատ արձակելու գործում կոռուպցիայի, Բիշքեկի ՋԷԿ վերակառուցման հարցում կոռուպցիայի, «Ֆորում» արդյունաբերական խմբի շենքի հետ կապված ապօրինի գործարքի եւ Քոյ-Թաշ գյուղում եւ Իսիկ Կուլի շրջանում ապօրինի հողակտորներ ստանալու վերաբերյալ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...