Ալեք Բոլդուինը հաղորդման ժամանակ անսպասելիորեն հանել է անդրավարտիքը (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը, որը շուտով 6-րդ անգամ հայր է դառնալու, հաղորդման ժամանակ իր արարքով զարմացրել է երկրպագուներին, գրում է news.yahoo.com-ը:
Օրերս դերասանը հյուրընկալվել է Ջիմմի Ֆելոնի` The Tonight Show Starring Jimmy Fallon երեկոյան շոուին, որի ժամանակ անսպասելիորեն հանել է անդրավարտիքը:
Այս քայլով Բոլդուինը երկրպագուներին ցույց է տվել, թե որքան է նիհարել: Նա կանգնել է սրահի հանդիսատեսի առջև՝ հանելով անդրավարտիքը:
«Տեսեք՝ որքան եմ նիհարել: Ոչ մի ավելորդ կիլոգրամ: Անդրավարտքին այլևս ինձ չի սազում»,- հայտարարել է դերասանը: Ֆելոնն ակնհայտորեն ամաչել է, նույնիսկ շրջվել է, սակայն իրավիճակն այնքան զավեշտալի է եղել, որ Ֆելոնը չի կարողացել զսպել ծիծաղը:
Նա մոտեցել է դերասանին՝ փորձելով ծածկել նրան նկարով:
«Այո՛, Ալե՛ք: Մենք բոլորս տեսանք, թե դու որքան ես նիհարել: Հավատացնում եմ քեզ, 300 միլիոն հեռուստադիտող դա արդեն նկատեց»,- ասել է Ֆելոնը Բոլդուինին, որը հաղորդմանը հյուրընկալվել էր իր մասնակցությամբ «Որբ Բրուքլին» ֆիլմի մասին պատմելու համար:
Հիշեցնենք, որ Ալեք Բոլդուինը վերջերս նույնպես հայտնվել է սկանդալի կենտրոնում: Նա ավտոկայանատեղիում ծեծկռտուք է հրահրել: Դատարանը դերասանին պարտավորեցրել է տուգանք վճարել և զայրույթի կառավարման կուրսեր անցնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...