Բրիտանիայի խորհրդարանը հրաժարվել է ընդունել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին համաձայնագիրը
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը, հրաժարվել է շտապ կարգով ընդունել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին համաձայնագիրը՝ նոր պարտության մատնելով վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Դա, հավանաբար, կհանգեցնի Brexit-ի նոր հետաձգմանը եւ արտահերթ ընտրությունների, հայտնում է BBC-ն։
Ջոնսոնը հայտարարել է, որ օրենքի քննարկման հարցում դադար կտրվի՝ Բրյուսելի հետ խորհրդակցությունների համար։
Համայնքների պալատը ձայների 322-ը 308-ի հարաբերակցությամբ հետաձգել է կառավարության արագացված տեմպերով (որպեսզի հասցնեն մինչեւ Brexit-ի օրը՝ հոկտեմբերի 31-ն ընդունել համաձայնագրի վավերացման մասին օրենքը) առաջարկը։
Ավելի վաղ երեքշաբթի օրը Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ եթե արագացված գրաֆիկը պատգամավորների կողմից մերժվի, իսկ Եվրամիությունը որոշի Բրիտանիային երկարաժամկետ դադար տալ, ապա ինքը հետ կկանչի համաձայնագիրը եւ դրա փոխարեն կաշխատի, որպեսզի մոտ ապագայում արտահերթ ընտրություններ կազմակերպվեն։
Մինչ Համայնքների պալատը կմերժեր Brexit-ի գործընթացում արագացված գրաֆիկը, պատմական պահ եղավ՝ պատգամավորներն առաջին անգամ քվեարկեցին Եվրամիությունից դուրս գալու նախագծի օգտին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...