Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել են նեղ շրջանակով բանակցությունները Սոչիում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել է, որ նախագահների խոսակցությունը կլինի «բովանդակալից, բարդ և ոչ արագ», որովհետև նրանք շատ հարցեր ունեն քննարկելու:
Սպասվում է, որ հանդիպման գլխավոր թեման կլինի Սիրիայում տիրող իրավիճակը՝ ելնելով Թուրքիայի ռազմական գործողությունից և 120 ժամով գործողությունը դադարեցնելու վերաբերյալ թուրք-ամերիկյան պայմանավորվածությունից:
Պուտինի հետ հանդիպումից մեկ օր առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Սիրիայի հետ կապված քայլեր կձեռնարկի Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Այսօր՝ երեքշաբթի երեկոյան լրանում է պայմանավորվածության 120 ժամը:
Էրդողանը հայտարարել է նաև, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու հաջորդ փուլը:
Բանակցությունների սկսվելուց առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակը բնութագրել է «սուր», իսկ երկխոսությունը՝ «պահանջված»:
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունների այն մակարդակը, որին կարողացել ենք հասնել վերջին շրջանում, իր դերը կխաղա բոլոր հարցերի լուծման գործում, ինչպես նաև կօգնի գտնել նույնիսկ ամենադժվարին հարցերի պատասխանները հօգուտ Թուրքիայի, Ռուսաստանի և տարածաշրջանի բոլոր երկրների»,- ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց