Խոհանոց, մշակույթ, պատմություն. Ռումինիայի TVR2-ի եթերում Հայաստանի մասին պատմող հերթական ֆիլմն է
Ռումինիայի հանրային TVR2 հեռուստատեսության եթերում հոկտեմբերի 26-ին կցուցադրվի «Cap Compas» ծրագրի Հայաստանի մասին պատմող վավերագրական ֆիլմաշարի հինգերորդ ֆիլմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ֆիլմաշարի բոլոր հինգ մասերի հիմքում ընկած է Հայաստանը՝ իր գրավչությամբ, տեսարժան վայրերով, ավանդույթներով:
Նման նախագծի նպատակն է Ռումինիայի հասարակությանը Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները ներկայացնելը: Շեշտը դրված էր այն հանգամանքի վրա, որ Հայաստանը ներկայացվի բազմակողմանի՝ պատմություն, մշակույթ, խոհանոց, տնտեսական զարգացումներ, ավանդույթ և այլն:
Ֆիլմի նկարահանող խումբը նախ անդրադարձ է կատարել Երևանին՝ ներկայացնելով այն, որպես հյուրընկալ քաղաք: Ֆիլմում խոսվում է Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի գանձերի մասին: Անդրադարձ է կատարվել խաչքարերին, եկեղեցիներին: Նկարահանող խումբը ներկայացրել է նաև հայկական խոհանոցը:
Դեսպանատնից փոխանցեցին, որ մինչ այժմ ցուցադրված ֆիլմի մյուս մասերի վերաբերյալ արձագանքները բավական դրական են: Նախագիծը կյանքի է կոչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության, դեսպանության և գործընկերների աջակցությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...