«Թուրքիայի գործողության պատճառով Սիրիայում 12 բանտեր, որոնցում պահվում են օտարերկրացի ահաբեկիչներ, մնացել են առանց հսկողության». Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով 12 բանտեր, որոնցում պահվում են օտարերկրացի ահաբեկիչներ, մնացել են առանց հսկողության: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների, այսպես ասած, միգրացիային դեպի իրենց պատմական հայրենիք»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Պեկինի Սյանշանյան ֆորումի լիագումար նիստին:
Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը համախմբել ջանքերն ահաբեկչության, դրա քարոզի և գաղափարների դեմ պայքարում:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս ոլորտում մեծ փորձ ունի, և մենք պատրաստ ենք կիսվել այդ փորձով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր գործընկերների հետ»,- եզրափակել է իր խոսքը Շոյգուն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...