ԵՄ, ՆԱՏՕ անդամակցության ձախողումից հետո Հյուսիսային Մակեդոնիայում արտահերթ ընտրություններ են նշանակվել
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ երկրի հիմնական քաղաքական կուսակցությունների ղեկավարները պայմանավորվել են արտահերթ ընտրություններ անցկացնել գալիք տարվա ապրիլի 12-ին։
Զաևը արտահերթ ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Եվրամիությանը միանալու բանակցությունների ձախողումից հետո, ինչը հիասթափության ու զայրույթի պատճառ է դարձել: Դա լուրջ հարված էր Հյուսիսային Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատների առաջնորդին, ով 2017-ին, իշխանության գալով, գլխավոր նպատակ էր հռչակել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը:
2018 թվականին Զաևը մեծ քաղաքական ռիսկի դիմեց, փոխելով երկրի անվանումը, ինչի արդյունքում վերջ դրվեց հարևան Հունաստանի հետ արդեն տասնամյակների պատմություն ունեցող հակասությանը։
ԵՄ նախագահ Ժան-Կլոդ Յունկերը 28-անդամ ունեցող դաշինքի որոշումը անվանել է «ծանր պատմական սխալ», մինչդեռ ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հորդորել է Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնային չհուսահատվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...