Հազվագյուտ բնական երևույթ. համացանցում հայտնված լուսանկարն Արմագեդոն է հիշեցրել
Հազվագյուտ ու անսովոր բնական երևույթի՝ «ծակ» ամպի լուսանկարը վախեցրել է Գերմանիայի բնակիչներին։
Գերմանիայի բնակիչ Մարկո Բերիկը սոցցանցերում տարօրինակ ամպերի լուսանկար է հրապարակել։
Լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել ու նույնիսկ վախեցրել է օգտատերերին։ Մեկնաբանություններում նրանք անգամ Արմագեդոն են կանխատեսել։
Լուսանկարում երևում է, որ ամպով պատված երկնքում մի անցք կա, որտեղից երևում է արևը։
Սակայն մասնագետները պարզաբանել են, որ Գերմանիայի բնակչին հաջողվել է անմահացնել հազվագյուտ մի երևույթ՝ «ծակ» ամպ։ Դրա գիտական անվանումը կավում է։ Այն բավականին հազվագյուտ երևույթ է, որը հայտնվում է, երբ ամպերի ջերմաստիճանը զրոյից ցածր է, բայց դեռ սառույց չի առաջացել։
Երբ սառած ամպի մեջ սառույցի բյուրեղներ են հայտնվում, դոմինոյի էֆեկտն է աշխատում։ Բյուրեղների շուրջ եղած կաթիլները գոլորշիանում են, ու կլոր կամ օվալաձև անցք է առաջանում։ Նման երևույթ հաճախ առաջացնում է թռչող ինքնաթիռը։
Fallstreak hole clouds over Germany today, Oct 19th. Thanks to Marko Beric for the report! pic.twitter.com/5lqt0uQaon
— severe-weather.EU (@severeweatherEU) October 19, 2019


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...