Ուկրաինայի Ռադայի շենքում գիշատիչ կենդանի է հայտնվել (տեսանյութ)
Ուկրաինայի Ռադայի շենքում կզաքիս է հայտնվել: Այս մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը՝ իր Facebook-ի էջում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վախեցած կենդանին վազվզում մի անկյունից մյուսը, փորձում բացել դռները և թաքնվել մարդկանցից:
«Շաբաթը Ռադայում անսպասելի ավարտ ունեցավ: Գիտեի, որ Ռադայում շատ բան կարելի է տեսնել, բայց այսպիսի հյուրը անգամ ինձ զարմացրեց»,- գրել է պատգամավորը:
Նշվում է, որ ի վերջո հաջողվել է բռնել կզաքիսին և բաց թողնել ազատ տարածք։ Առահժմ պարզ չէ, թե ինչպես էր կենդանին հայտնվել շենքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով