Մեքսիկայի նախագահը դրական է վերաբերվել նարկոբարոն Էլ Չապոյի որդուն ազատ արձակելու որոշմանը
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը դրական է վերաբերվել նարկոբարոն Հոաքին Գուզմանի (Էլ Չապո) որդու՝ Օվիդիո Գուզման Լոպեսին ձերբակալությունից անմիջապես հետո ազատ արձակելու որոշմանը, հաղորդում է BBC-ը:
Նախագահի խոսքով՝ ձերբակալությունը չեղարկելու մասին որոշումը բազմաթիվ կյանքեր է փրկել:
«Այդ որոշումն ընդունած պաշտոնական անձինք ճիշտ քայլ են կատարել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի նախագահը:
Ըստ վերջին տվյալների՝ մեքսիկական Կուլյականում ուժային կառույցների եւ Գուզման Լոպեսի մարդկանց միջեւ հրաձգության հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ, եւ վիրավորվել է ավելի քան 20 մարդ: Բացի այդ, այրվել են մոտակայքում կայանված ավտոմեքենաները:
Օվիդիո Գուզման Լոպեսը Էլ Չապոյի որդիներից մեկն է, որոնք ղեկավարում են հոր «Սինալոա» նարկոկարտելը:
Կարտելը համարվում է ԱՄՆ-ում թմրանյութերի ամենախոշոր մատակարարը:
Ինքը՝ Հոաքին Գուզմանը, գտնվում է Միացյալ Նահանգների բանտում:
Հիշեցնենք, որ Օբրադորի նախընտրական խոստումներից մեկը երկիրը նարկոբիզնեսից ազատելն էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով