Զինվորականները Պուտինի ղեկավարությամբ հրթիռներ են արձակել «Իսկանդերներից»
Զինվորականները զորավարժությունների շրջանակում թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ են արձակել նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«ՌԴ Զինված ուծերի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ իրականացվել է զորավարժանք ցամաքային, ծովային եւ ռազմավարական զսպման ավիացիոն ուժերի կողմից», տեղեկացրել է գերատեսչությունը։ Մարզման ընթացքում զինվորականներն արձակել են թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ։ Առաջադրանքները կատարվել են, բոլոր հրթիռները հասել են թիրախներին։
Արձակումներն անցել են «Ամպրոպ-2019» ռազմավարական զորավարժությունների շրջանակում։ Զինվորականները հրթիռներ են արձակել սուզանավերից, նավերից, «Յարս» եւ «Իսկանդեր» համալիրներից եւ հեռահար ռմբակոծիչներից։
Սուզանավերից արձակումները տեղի են ունեցել Բարենցի եւ Օխոտի ծովի ջրավազաններում՝ Կամչատկայի Կուրա եւ Արխանգելսկի Չիժ զորավարժարաններից, ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։ Հրաձգություններն իրականացվել են Հյուսիսային եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերի ռազմավարական նշանակության սուզանավերից։ Հյուսիսային նավատորմի եւ Կասպյան նավատորմիկի վերջրյա նավերը կատարել են արձակումներ Բարենցի եւ Կասպից ծովերի ջրավազաններից ափին գտնվող թիրախների դեմ։
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն արձակվել է «Յարս» համալիրից՝ Պլեսեցկ տիեզերակայանից, Կամչատկայի Կուրա զորավարժարանից։ «Իսկանդերները» թեւավոր հրթիռներ են արձակել Հարավային եւ Արեւելյան ռազմական օկրուգների զորավարժարաններում։
«Ամպրոպ-2019» ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները Ռուսաստանի տարածքում տեղի են ունենում հոկտեմբերի 15-17-ին։ Բոլոր բալիստիկ եւ թեւավոր հրթիռները զորավարժություններում հասել են նպատակներին, նշել են գերատեսչությունում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով