Բրիտանական ֆունտի փոխարժեքը կտրուկ բարձրացել է Brexit-ի հարցով նոր համաձայնագրի հասնելու մասին լուրից հետո
Հինգշաբթի բրիտանական ֆունտ սթերլինգի փոխարժեքը մյուս արժույթների նկատմամբ կտրուկ աճել է Brexit-ի պայմանների մասին նոր համաձայնագրի հասնելու մասին Եվրահանձնաժողովի հայտարարությունից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բրիտանական ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեւորվել է 0,81 տոկոսով՝ մինչեւ 1,2935, հասնելով հնգամսյա առավելագույնին, եվրոյի նկատմամբ փոխարժեքն աճել է 0,37 տոկոսով՝ մինչեւ 1,1626:
Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցողները 2 օր տեւած անընդմեջ բանակցություններից հետո համաձայնության են եկել Brexit-ի պայմանների շուրջ, հինգշաբթի իր Twitter-յան էջում նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: 2016 թվականին անցկացված հանրաքվեի արդյունքներով Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ-ից: Brexit-ը սկզբում նախատեսված էր 2019 թվականի մարտի 29-ին, սակայն բրիտանացի խորհրդարանականները 3 անգամ մերժել էին Եվրամիության հետ համաձայնագրի նախագիծը, արդյունքում՝ միությունից դուրս գալը տեղափոխվել էր ապրիլ, այնուհետեւ հոկտեմբերի 31:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...