Սյունիքի արտակարգ իրավիճակը եւ Ամուլսարը
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պոչամբարի ջրերը լցվել են Ողջի գետը, այնպես, որ այն փոխել է իր գույնը:
Արդեն կարեւոր չէ, թե որ հանքի պոչամբարից է տեղի ունեցել արտահոսքը: Սա մեկ անգամ եւս վկայում է, թե ինչ աղետալի վիճակում է մարզն այս հարցում, եւ այսքանից հետո խոսել Ամուլսարը շահագործելու մասին, հպարտանալ, որ Թեղուտի հանքը չեն փակում, առնվազն կարճատեսություն է:
Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի բազմաթիվ պատճառներով: Ընդ որում, մենք հարցում անցկացրինք պարզելու համար, թե բնակչության կամ մեր ընթերցողների, որ մասն է Ամուլսարի հարցում կիսում Փաշինյանի տեսակետները: Միանգամից ասենք՝ ընդամենը 23 տոկոսը:
Չորս տոկոսին այս հարցը չի հուզում, իսկ մյուս մասը կտրականապես դեմ է հանքի շահագործմանը: Ժամանակն է, որ այս հարցում արդեն հստակ եւ վերջնական տեսակետ արտահայտվի: Ջերմուկի մոտ, Վայոց Ձորի այգիներն ու դաշտերը սնող գետերի մոտ հանքի շահագործումը անմտություն է եւ խիստ վտանգավոր:
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը