Պոմպեոն հեռախոսազրույցի ժամանակ Չավուշօղլուին կոչ է արել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է, որ երեքշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կոչ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին վերադառնալ Սիրիայի հարցով բանակցային սեղանի շուրջ:
«Երեկ ես խոսել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ և կոչ եմ արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին»,- գրել է Պոմպեոն Twitter-ում:
Այս զրույցն առաջին կապն է եղել Անկարայի և Վաշինգտոնի միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում է ներառել Թուրքիայի պաշտպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններն ու նրանց նախարարներին՝ Հուլուսի Աքարին, Ֆաթիհ Դյոնմեզին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
Պոմպեոն նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած պատվիրակության անդամ է, որը մեկնում է Անկարա՝ թուրքական իշխանությունների հետ բանակցությունների համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով