Սուտը Փաշինյանի ապրելու ձևն է. Հրանտ Բագրատյան
Բլեֆ է այդ տնտեսական աճը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Մակրոտնտեսական աճը ուռճացրել է՝ 7 տոկոս է ցույց տվել, բայց մյուս ճյուղերն էլ պիտի ցույց տա, չէ՞. չի կարողացել սարքել: Հարցը ոչ վարպետորեն ստելու մեջ է, ստելու համար էլ ահագին դպրոց պետք է անցնել»,- պարզաբանեց նա:
Բանն այն է, որ, Վիճակագրական ծառայության տվյալներով, օրինակ, բեռնափոխադրումների ծավալը 54 տոկոսով նվազել է՝ կիսով չափ: Եթե սա ճիշտ ցուցանիշ լիներ՝ Հայաստանում բեռնատար ընդհանրապես չպիտի տեսնեինք՝ նկատում է Բագրատյանը: Այդ դեպքում՝ տնտեսությունն ինչպե՞ս աճեց 7 տոկոսով:
«Չեն կարողանում հավելագրումներ կատարել. երկաթգիծը, տրանսպորտային կազմակերպությունները զեկուցել են, որ այդքան բեռ է տեղափոխվել, հիմա իրենք պիտի հարցնեն՝ եթե այսքան բեռ է տեղափոխվել, այս ՀՆԱ-ն ո՞նց աճեց, չեն հարցնում, նրանք թքած ունեն: Որովհետև երբ մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի ընտրվելու 3-րդ օրը, Ազգային վիճակագրական ծառայության 6 հոգուն էլ վերանշանակեց՝ հայտնի սուտասաններին, որոնց մասին ինքը դիֆիրամբներ էր կարդում ԱԺ-ում, էդ հայտնի սուտասանը հիմա էլ է սուտ ասում: Նույնիսկ հասկացնել տվեց, որ՝ գնա և սուտդ շարունակիր: Վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանը ծառայել է, չէ՞, համակարգին, ծառայել է երկրորդ նախագահին, երրորդին, ծառայում է Նիկոլ Փաշինյանին նույն ձևով»,- ասաց նա:
«Սուտը Փաշինյանի ապրելու ձևն է, նրա ընտանիքի անդամների ապրելու ձևը, որոնք նույնպես պաշտոններ են ուզում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը