Թուրքիան դիտարկում է «Ինջիրլիք» բազայի կարգավիճակի փոփոխման հնարավորությունը՝ որպես ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոց
Թուրքիան դիտարկում է «Ինջիրլիք» բազայի կարգավիճակի փոփոխման հնարավորությունը՝ որպես ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոց։ Այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ղալինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ներկա պահին «Ինջիրլիք» բազայի կարգավիճակում փոփոխություն չի սպասվում»,- նշել է նա։
Ընդ որում, Ղալինը հայտնել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը ԱՄՆ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ է պատրաստում։ Նա նաեւ հայտարարել է, թե Անկարան ամերիկյան պաշտոնյաներին հստակ հասկացրել է, որ Թուրքիան չի հայտարարի հյուսիսային Սիրիայում կրակի դադարեցման մասին եւ քուրդ զինյալների հետ բանակցություններ չի վարի, հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ, չորեքշաբթի օրը, թուրքական կառավարությանը մոտ կանգնած Yeni Safak թերթը գրել էր, որ Անկարան, որպես ամերիկյան պատժամիջոցների պատասխան, կարող է սահմանափակել ԱՄՆ զինվորականների հասանելիությունը Ադանայում «Ինջիրլիք» ավիաբազային եւ Մալաթիայում ՆԱՏՕ-ին վաղ նախազգուշացման ռադարների «Քյուրեջիք» բազային։
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել են Թուրքիա, որպեսզի Անկարային համոզեն դադարեցնել ներխուժումը։ Թրամփն այսօր հայտարարել է, որ եթե նրանք հաջողության չհասնեն, ապա պատժամիջոցները «կդատարկեն Թուրքիայի տնտեսությունը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով