Ստոկհոլմում քննարկվել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները
Հոկտեմբերի 15-ին ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը շվեդ պաշտոնյաների հետ Ստոկհոլմում քննարկեց ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը եւ հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար Արտակ Ավետիսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Շվեդիայում ՀՀ դեսպանության աշխատակիցը։
ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեդիայի Թագավորության արդարադատության եւ արտաքին գործերի նախարարությունների պատվիրակության հետ, որը գլխավորում էր արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդրա Վիլտոն Վահրենը:
Շվեդական կողմը ողջունեց նախքան ՄԱԱԵ մեկնարկը ԵՄ անդամ երկրների հետ ուղղակիորեն երկխոսելու եւ նրանց տեսակետներին հաղորդակից դառնալու Հայաստանի նախաձեռնությունը։
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ համատեղ խորացնելու միգրացիոն ոլորտում համագործակցությունը, ինչը պարարտ հող կստեղծի ՄԱԱԵ-ն հաջողությամբ նախապատրաստելու եւ իրականացնելու համար:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց