«Սանիթեքի» հետ եղել է գաղափարների մարտ, ի վերջո, մենք քրգործ հարուցեցինք». Դավիթ Անանյանը մանրամասներ հայտնեց
2017 թվականին «Սանիթեքի» եւ քաղաքապետարանը հարց են բարձրացրել, որ քանի որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ավելացված արժեքի հարկի դաշտում. Եւ այդ դիմումը բավարարվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Քաղաքապետարանն էլ հիմնավորումներ է ներկայացրել, որ ընկերությունը հաստատագրված վճարի դեպքում ֆինանսական միջոցներ կխնայեր եւ աղբահանությունը շատ ավելի արդյունավետ կիրականացվեր:
Խնդիրն այն է, որ 2018-ի հունվարի 1-ից հաստատագրված վճարների մասին օրենքն այլեւս չկար: Մենք իրենց ասացինք, որ հունվարի 1-ից պետք է գտնվեն ԱԱՀ դաշտում: Իրենք վկայակոչելով «օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որը նախատեսում է, որ իրենց պարագայում օրենսդրությանը 5 տարի չպետք է փոխվի, մեզ հետ պայքարի մեջ մտան, որ 2018-ին եւս պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում: Դա եղել է գաղափարների մարտ, որը բնականաբար մեզ համար ընդունելի չէր: Մենք նախնական հաշվարկ կատարեցինք եւ քրգործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է»,-հայտարարեց Դավիթ Անանյանը:
Նա ընդգծեց, որ այսօր «Սանիթեքը» Հայաստանում գործունեություն չի իրականացնում եւ վնասի վերադարձի գումարները, որ դրված են քրեական գործում, դրանց վերադարձը եւս վտանգված են. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գումարները բերենք: Մենք տեսնում ենք, որ կարող ենք քննել եւ տեսնել, որ այդ ընկերության հիմնադիրների ուղղորդված գործունեություն կա»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց