Ամեն տարի չենք կարող ստվերից 62 մլրդ դրամ գերավճար ապահովել. պետք է տնտեսությունն աճի. Դավիթ Անանյան
Այս տարի 62 մլրդ դրամի հարկային եկամուտների գերակատարման տակ կային որոշակի գնահատականներ. նաեւ կար հետհեղափոխական շրջանում հարկ վճարողների վարքագծի փոփոխման ակնկալիք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ամեն տարի նման վարքագիծ ապահովելը դժվար է: Եթե մարդը որոշել է, որ պետք է կանգնի ճիշտ ճանապարհի, ինքը մեկ անգամ է դա անում, այնպես չի, որ ամեն տարի պետք է ճիշտ ճանապարհի կանգնի: Հետեւաբար հետհեղափոխական շրջանում ստվերից բերված հարկերի ծավալները հետագա տարիներին չենք կարող ապահովել: Շատ կարեւոր է, որ տնտեսությունն աճի: Մենք հիմքում դրել ենք, որ 2020 թվականին կունենանք 7 տրլն դրամի ՀՆԱ: Եթե դա մենք ունենանք, ապա կարծում եմ՝ կունենանք այն հարկային եկամուտները, որը կանխատեսել ենք: Տնտեսությունը պետք է աճի, որ հարկեր գեներացնի»,-ասաց Անանյանը:
Նա նաեւ հավելեց, որ անընդհատ վարչարարությամբ եւ ստվերից չեն կարող նման ցուցանիշներ ունենալ, կամ դա կլինի «կառավարելի» ստվեր. «Արդյունաբերություն, առեւտուր եւ հանքարդյունաբերություն. Այս երեքը կլինեն դոմինանտ ճյուղերը, որ կապահովեն տնտեսության զարգացումը եւ հարկային եկամուտներ: Իսկ օրինակ, ավտոմեքենաների ներկրման բումը հաջորդ տարիներին հաստատ այդ ծավալներով չի լինելու: Մեր գնահատմամբ, մոտ 50-55 մլրդ դրամ մենք հաջորդ տարի չենք ունենալու»,-ասաց ՊԵԿ նախագահը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց