Հայկական կոնյակը կորցրել է իր որակը, քանի որ հայկական խաղողի սպիրտով չի արտադրվում. Հրաչ Բերբերյան
Խաղողի բերքը 30 տոկոսով նվազել է, պատճառը խոնավ եղանակն էր եւ հիվանդությունները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Արդեն գնումները վերջացել էր, եւ Կառավարությունը հայտարարում է մի ֆենոմենային թիվ, եթե չեմ սխալվում՝ 130 հազար տոննա, որը ոչ թե իրականության չի համապատասխանում, այլ նաեւ շատ տարօրինակ թիվ էր։ Եթե այդ քանակը լիներ, գործարաններում հերթի համար մարդասպանություն կլիներ, իսկ մենք հերթ չունեինք։ Բերքը 30 տոկոսով պակաս է, դրանք հիվանդություններն էին եւ խոնավ տարի էր».- ասաց Բերբերյանը
Նրա խոսքով՝ իրենց հկ ամեն տարի դիմում է Կառավարությանը, որ գյուղացին սուբսիդավորի, սակայն Կառավարությունը «համառորեն» ֆինանսավորում է գործարանատերերին. «Ցածր տոկոսանի վարկերը ստանում են հիմնականում գործարանատերերը՝ գյուղացու անվան տակ։ Վաղը այդ գործարանատերը այդ գումարով սպիրտ է գնելու, ի՞նչ խաղողի մասին է խոսքը։ Ռեկորդային բերք է հայտարարելու, որը փաստորեն չի եղել, արդյունքում փողերի լվացում է եղել»:
Նա նշեց, որ հայկական բրենդը՝ կոնյակը, նույնպես կորցրել է որակը, արտահանվում է անորակ սպիրտով կոնյակ.
«Այսօր վարկաբեկված է նաեւ հայկական կոնյակը։ Հարկավոր է ստուգել այդ որակը, հայկակա՞ն խաղողի սպիրտով են արտադրել, կասեն՝ խառնում են, բայց պետք չափ լինի, տոկոսային հարաբերություններ լինի։ Վտանգված է մեր բրենդը, առանց այն էլ շուկան կամաց-կամաց կորցնում ենք։ Եթե առաջ հայկական կոնյակը Ռուսաստանում ամենահարկի նվերն էր, այսօր անտարբերություն է կոնյակի նկատմամբ»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց