Ինչո՞ւ է Անկախության օրը Գյումրիում քիչ ՀԴՄ կտրոն տպվել. Դավիթ Անանյանի պարզաբանումը
Մենք սեպտեմբերի երեք «վիքենդները» համեմատել ենք եւ տեսել ենք, որ եթե սեպտեմբերի 6-9-ին զբոսաշրջությանն առնչվող ոլորտներում տպվել է 112 հազար 527 ՀԴՄ կտրով, որով հայտարարագրվել է 381 մլն դրամ, սեպտեմբերի 13-15-ին տպվել է 118 հազար ՀԴՄ կտրոն՝ 393 մլն դրամի, իսկ արդեն սեպտեմբերի 20-22-ին տպվել է 115 հազար կտրոն եւ հայտարարագրվել 403 մլն դրամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի Հայաստանի անկախության օրերին Գյումրին ունեցել է 15 հազար այցելու, սակայն տպվել է այնքան կտրոն, որքան դրան նախորդող ժամանակաշրջանում:
«Սա խոսում է այն մասին, որ կա ՊԵԿ-ի թերացումը: Մենք այդպիսի հետեւություն ենք արել: Բայց ավելի շատ այստեղ կա ՀԴՄ կտրոն չտրամադրելու մշակույթի դեռեւս պահպանված ավանդույթ: Այդ վերլուծություններից անմիջապես հետո մենք Շիրակի մարզի հարկայինի ղեկավարին փոխել ենք, որովհետեւ կարծել ենք, որ ինքն էլ իր հերթին թերացել է»,-ասաց Դավիթ Անանյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց