Գերմանիայի փոխկանցլերը քննադատել է Թրամփին Թուրքիայի դեմ պատժամիջոցների համար
Գերմանիայի փոխկանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա չի համաձայնեցրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ մտցնելու իր որոշումը ՝ ավելացնելով, որ Եվրոպական միությունը քննարկում է իր տարբերակները, եւ անհրաժեշտ է գործել միասնական։
«Շատ կարեւոր է, որպեսզի մենք համակարգենք մեր գործողությունները միջազգային մակարդակով, դա ամենակարեւորն է այս իրավիճակում։ Դա վերաբերում է նաեւ Եվրամիությանը»,- ասել է Շոլցը Reuters-ի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռազմական թեժացումը Սիրիայում պետք է դադարեցվի՝ ավելացնելով, որ Գերմանիան առայժմ չի հրաժարվի Թուրքիա զենք արտահանելուց։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ավելի վաղ դիմել էր Թուրքիային՝ կոչ անելով դադարեցնել հարձակումը Սիրիայի հյուսիսում, ինչը, նրա խոսքով, վնաս կհասցնի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով