Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում․ «Մեդիա պաշտպան»
2019 թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 62 հոդված, որոնցից 30-ը եղել է բացասական, 1-ը՝ դրական, 31-ը՝ չեզոք։
Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը շարունակում է մնալ քննադատությունների կիզակետում։
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը իր հարցազրույցներից մեկում հիշեցրել է, որ Լենա Նազարյանն անցյալ տարվա փետրվարին ասել էր, որ ԱԺ-ն շատ բան կարող է անել Թեղուտի հարցով, բայց ոչինչ չի անում։ Այնուհետև հավելել էր, որ Թեղուտի հանքն առհասարակ չպետք շահագործվի։ Նույն հարցազրույցում բնապահպանն ասել է. «Ռեկորդային կարճ ժամանակահատվածում Թեղուտի վերագործարկման ու բնականոն աշխատանքի անցնելու մասին հայտարարությունից հետո Լենա Նազարյանը մանրամասներ չխնդրեց ոչ ընկերությունից, ոչ էլ կառավարությունից»։
Անդրանիկ Քոչարյանն՝ ըստ մամուլի հրապարակումների, վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Արփինե Հովհաննսիյանի հասցեին։ Այդ ամենից հետո, Լենա Նազարյանը քննադատական գրառում է կատարել, որը սակայն միանշանակ չի ընդունվել։ Հրապարակման մեջ ասված է. «ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ իբր դատապարտող գրությունն ավելի շատ մեզ՝ լրատվամիջոցներիս ուղղված հանդիմանություն էր, քան իրենց թիմակցի արարքին համարժեք գնահատական»։
Ըստ լրատվականների հրապարակումների՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն անգամ հրաժարականից հետո անգործ չի մնալու։ Մամուլում լուր է հայտնվել, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Լենա Նազարյանի ամուսնուց՝ Պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանից և նրան փոխարինելու է հենց Տրդատ Սարգսյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց