Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները
Ֆրանսիան ավելի շատ ջանք կներդնի Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում կանգնեցնելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը:
Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ նիստ է անցկացրել, որից հետո Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել:
«Ֆրանսիան կավելացնի իր դիվանագիտական ջանքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում միջազգային կոալիցիայի իր դաշնակիցների հետ սերտ համակարգմամբ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում: Քայլեր կձեռնարկվեն Սիրիայում գտնվող ֆրանսիացի զինծառայողների և քաղաքացիների անվտանգության համար, ինչպես նաև շտապ հումանիտար արձագանքման ծրագիր կընդունվի: Նաև քայլեր կձեռնարկվեն Ֆրանսիայի ազգային անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ: Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Թուրքիայի հարձակումը»,- ասված է հայտարարության մեջ:
Մակրոնը նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել ողբերգական հումանիտար հետևանքների, տարածաշրջանում «Իսլամական պետության» ազդեցության վերականգնմանը և Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի ապակայունացմանը:
Հաշվի առնելով այս ամենը՝ Ֆրանսիան իր առաջնահերթությունը պետք է համարի տարածաշրջանում «Իսլամական պետության» չեզոքացումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ