Ուսանողուհին դատարկ քննական թերթիկ է հանձնել ու ստացել «գերազանց» գնահատական
Ճապոնիայի բուհերից մեկի ուսանողուհի Էիմի Խագան, որը մանկուց հետաքրքրվել է լրտեսների և գաղտնի գործակալների մասին պատմություններով, որոշել է ուսումնասիրել նաև նինձյաների պատմությունը:
Համալսարանում նա նինձյաների պատմության հատուկ խմբակ է սկսել հաճախել: Մի անգամ էլ դասախոսը հանձնարարել է խմբի ուսանողներին շարադրություն գրել նինձյաների թանգարան այցի տպավորությոնների մասին՝ ընդգծելով, որ ամենաբարձր գնահատականի կարժանանա այն աշխատանքը, որը բովանդակությունից բացի կունենա նաև մատուցման յուրահատուկ ձև:
19-ամյա ուսանողուհին երկար է մտածել, թե ինչպես զարմացնի դասախոսին և որոշել է օգտվել նինձյաների գրելու «աբուրիդասի» տեխնիկայից, այն է՝ անգույն թանաքով գրելու մեթոդից: Գրվածն ընթեռնելի է դառնում միայն այն ժամանակ, երբ թուղթը թաքանում է:
Անգույն թանաքը պատրաստում են սոյայի և ոլոռի հատուկ տեսակների մշակումից: Ճապոնուհին ինքնուրույն ստացել է այդ անգույն ներկը և դրանով էլ գրել է շարադրությունը, արդյունքում՝ դասախոսին դատարկ թերթիկ է հանձնել: Միայն թերթիկի ամենաներքևի հատվածում սովորական գրիչով գրել է, որ կարդալուց առաջ թուղթը պետք է տաքացնել: Պրոֆեսոր Յուջի Ամադան այդպես էլ վարվել է ու բարձր է գնահատել Էիմիի հնարամտութունը: Ուսանողուհին ամենաբարձր գնահատականն է ստացել: Պրոֆեսորը խոստովանել է, որ շատ է լսել գրելու այդ տեխնիկայի մասին, բայց երբեք չի տեսել, թե այն ինչպես են կիրառում գործնականում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ