2 տղամարդ փորձել են գարեջուր խմեցնել ալիգատորին
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում երկու տղամարդու են ձերբակալել այն պատճառով, որ վերջիններս փորձել են գարեջուր խմեցնել ալիգատորի ձագին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Սենթ Լյուսի գետի ափին գտնվող Փալմ Սիթի քաղաքում: 27-ամյա Թիմոթի Կեպկեն և 22-ամյա Նոա Օսբորնը կոկորդիլոսի ձագին նկատել են ճանապարհի եզրին և մերկ ձեռքերով բռնել են կենդանուն:
Այնուհետև նրանցից մեկն սկսել է թափահարել երկկենցաղին` պարանոցից բռնած, և երբ կենդանին բացել է բերանը, տղամարդը փորձել է գարեջուր լցնել այնտեղ: Կատարվածի ողջ ընթացքը տեսագրվել է:
Կոկորդիլոսը սկսել է իրեն ագրեսիվ պահել, որից հետո տղամարդիկ, իրենց իսկ խոսքով, բաց են թողել կենդանուն: Նրանց այդպես էլ չի հաջողվել բացատրել, թե ինչի էին փորձում հասնել իրենց պահվածքով՝ նշելով, որ իրենք ընդամենը մի քանի շիշ գարեջուր էին ըմպել:
Նրանց ազատ են արձակել 5000 և 2500 դոլար գրավի դիմաց՝ համապատասխանաբար: Ալիգատորին բռնելու փորձը Ֆլորիդայում պատժելի է օրենքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ