Մեքսիկացի քաղաքապետն իր ստվարաթղթե պատկերն է ուղարկում այն միջոցառումներին, որոնց չի կարողանում այցելել
Մեքսիկական Չիապաս նահանգի Պիչուկալկո քաղաքի քաղաքապետ Մոիսես Ագիլար Տոռեսը քննադատության է ենթարկվել իր համայնքի անդամների կողմից՝ իր փոխարեն իր ստվարաթղթե պատկերը միջոցառումների ժամանակ ուղարկելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, քաղաքագլուխը հարուցել է իր հետևորդների բարկությունը՝ առողջապահության հարցերին նվիրված միջոցառմանն իր փոխարեն ստվրաթղթե պատկերն ուղարկելու պատճառով, քանի որ իրեն չի ցանկացել նեղություն տալ:
Տոռեսի ստվարաթղթե կրկնօրինակի հետ համայնքի անդամների լուսանկարներն օրեր շարունակ տարածվում են սոցցանցի մեքսիկացի օգտատերերի շրջանում՝ արժանանալով քննադատական և զավեշտալի մեկնաբանությունների:
Նշվում է, որ նախկինում քաղաքապետը ևս բուժաշխատող է եղել, ինչն էլ ավելի բարկացրել միջոցառման մյուս այցելուներին, ովքեր հույս ունեին այնտեղ հանդիպելու Տոռեսի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ