Թրամփը հայտարարել է, որ աշխատում է կոնգրեսականների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին՝ պայմանավորված Սիրիայում ԱՄՆ դաշնակից քրդական զորամիավորումների դեմ Անկարայի նախաձեռնած ռազմարշավով:
«Ես աշխատում եմ սենատոր Լինդսի Գրեհեմի և Կոնգրեսի շատ անդամների հետ, այդ թվում և դեմոկրատների՝ կապված Թուրքիայի նկատմամբ հզոր պատժամիջոցներ սահմանելու հետ: Ֆինանսների նախարարությունը պատրաստ է սկսել, կարող է՝ հավելյալ օրենք անհրաժեշտ լինի: Այս հարցի շուրջ հոյակապ համաձայնություն կա: Թուրքիան խնդրել է չանել դա: Սպասեք»,- գրել է Թրամփը Twiter-ում:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նույնպես հայտնել է, որ նախարարությունը պատրաստ է «անհապաղ» պատժամիջոցներ սահմանել անհրաժեշտության դեպքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ