Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Սիրիայում և Էկվադորում տիրող իրավիճակի շուրջ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայում տիրող իրավիճակի համար արդյունավետ լուծումներ որոնել և մտահոգություն է հայտնել Էկվադորում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:
«Իմ մտքերը կրկին Մերձավոր Արևելքում են, հատկապես, սիրելի և տանջահար Սիրիայի հետ, որտեղից կրկին դրամատիկ լուրեր են գալիս երկրի հյուսիսարևելյան շրջանի բնակիչների ճակատագրի մասին, որոնք ստիպված են հեռանալ իրենց տներից` ռազմական գործողությունների պատճառով: Այդ մարդկանց թվում են բազմաթիվ քրիստոնեական ընտանիքներ: Կրկին կոչ եմ անում ներգրավված կողմերին և միջազգային հանրությանն անկեղծորեն և ազնվորեն շարժվել երկխոսության ուղիով` արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- Վատիկանում պապի ելույթը մեջբերում է РИА Новости-ն:
Հռոմի սրբազան քահանայապետը նշել է նաև, որ Վատիկանում անցկացվող եպիսկոպեսների սինոդում, որը նվիրված է Ամազոնիայի խնդիրներին, քննարկվում է նաև Էկվադորում վերջին օրերին տիրող իրավիճակը: Ցույցերը հարավամերիկյան երկրում շարունակվում են ամսվա սկզբից, ինչի պատճառ է դարձել վառելիքի պետական սուբսիդավորման չեղարկումն ու կառավարության տնտեսական բարեփոխումները:
Հիշեցնենք, որ Սիրիայում հոկտեմբերի 9-ից մարտեր են ընթանում տեղի քրդերի և թուրք զինվորականների միջև, որոնք գրոհում են երկրի հյուսիսային շրջաններում տեղակայված քրդական զորամիավորումները:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց