«Հագիբիս» թայֆուն. Տոկիոյի օդանավակայանը աշխատանքն ամբողջությամբ դադարեցրել է
Տոկիոյի Հանեդա միջազգային օդանավակայանը շաբաթ տեղական ժամանակով 14:00-ին իր աշխատանքն ամբողջությամբ կդադարեցնի «Հագիբիս» թայֆունի պատճառով, որը ներկայումս շարժվում է Ճապոնիայի մայրաքաղաքի ուղղությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի եւ տուրիզմի նախարարությանը:
Նշվում է, որ այս միջոցառումը կվերաբերի ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ավիաուղիներին:
«Հագիբիսը», որը տեղացի օդերեւութաբանները համեմատում են 1958 թվականին Ճապոնիայի ավելի քան 1,2 հազար բնակիչների կյանքը խլած «Իդա» թայֆունի հետ, ներկայումս շարժվում է Ճապոնիայի մայրաքաղաքի ուղղությամբ: Մասնագետները կանխատեսում են ռեկորդային քանակությամբ տեղումներ եւ սողանքների ու գետերի վարարման վտանգ: Երկրի կենտրոնական մասում հիմա տարհանման են պատրաստվում մոտ 10 մլն մարդիկ: Եղանակային վատ պայմանների պատճառով ամբողջությամբ դադարեցվել է դեպի Տոկիո երկաթուղային հաղորդակցությունը: Մայրաքաղաքում փակվել են խանութների, ռեստորանների եւ դեղատների մեծ մասը, ներառյալ շուրջօրյա աշխատողները:
«Հագիբիսը», որն այս տարի արդեն 19-րդ թայֆունն է, 25 կմ/ժամ արագությամբ շարժվում է հարավ-արեւելքից: Թայֆունի կենտրոնում քամու ուժգնությունը հասնում է մինչեւ 55 մ/վ-ի: Սպասվում է, որ այն Ճապոնիայի մայրաքաղաք կհասնի տեղական ժամանակով մոտ 21:00-ին: Բնակիչներին կոչ են անում պահպանել անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ եւ առանց ծայրահեղ անհրաժեշտության տանից դուրս չգալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ