Թրամփը գանգատվել է, որ նախագահ դառնալուց հետո բոլոր ընկերներից զրկվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով գանգատվել է , որ բոլոր ընկերներից զրկվել է, երբ ղեկավարել է ամերիկյան վարչակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մինեսոտայում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս նա պատմել է, թե ինչպես է վերջերս զրուցել ընկերոջ հետ: Ի թիվս այլոց, զրույցի թեման էր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսային զրույցի շուրջ սկանդալը: «Նա ասաց. «Նախագահ»: Ես պատասխանեցի. «Անվանիր ինձ Դոնալդ, դու 35 տարի ինձ Դոնալդ ես անվանել»: Ես կորցրել եմ իմ բոլոր ընկերներին, որովհետեւ նրանք վախենում են ինձ հետ խոսել, անկեղծ ասած՝ ես նախագահն եմ, հիմա նրանք չեն կարող ինձ հետ խոսել»,- ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ խնդիրը հարգանքն է, որը մարդիկ ունեն պետության ղեկավարի պաշտոնի հանդեպ: «Ես ցանկանում եմ, որ որեւէ մեկն ինձ Դոնալդ անվանի»,- ամփոփել է Թրամփը: Ի պատասխան սրա՝ հավաքված բազմությունը սկսել է վանկարկել նրա անունը:
Ընդ որում՝ Թրամփն իր ելույթի մեծ մասը նվիրել է դեմոկրատներին ուղղված քննադատությանը, որոնք նրա իմփիչմենթի ընթացակարգ են սկսել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ