ՄԱԿ-ի ԱԽ-ում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում թուրքական ռազմական գործողության վերաբերյալ հայտարարությունը՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատճառով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հինգշաբթի՝ հոկտեմբերի 10-ին կայացած դռնփակ նիստում չեն կարողացել համաձայնեցնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
Նիստի ընթացքում տեսակետներն այնքան են տարբերվել մեկը մյուսից, որ համատեղ հայտարարության հաստատումը դարձել է անհնար:
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը հրաժարվել են ընդունել համատեղ հայտարարությունը: Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մասնավորապես, համաձայն չեն եղել հայտարարության մեջ Թուրքիայի գործողություններին վերաբերող հատվածում տեղ գտած «դատապարտում» բառի հետ:
Նիստի արդյունքում եվրոպական մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները տարածել են իրենց համատեղ հայտարարությունը, որում կոչ են արել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները:
Իր հերթին, ամերիկյան կողմն ավելի մեղմ դիրքորոշում է զբաղեցրել և սահմանափակվել է հայտարարությամբ, որ ԱՄՆ-ն չի աջակցում Թուրքիայի այս քայլին: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը հիշեցրել է, որ Վաշինգտոնը որևէ կերպ չի խրախուսել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում:
Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզյան հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ընթացքում բոլոր կողմերին անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ