Տղամարդը տուն է վերադարձել իր իսկ հուղարկավորությունից հետո
Ինդոնեզական Արևելյան Ճավա նահանգի բնակիչը տուն է վերադարձել իր իսկ հուղարկավորությունից հետո, գրում է AsiaOne-ը:
Ամեն ինչ սկսվել է ավտովթարից, որի հետևանքով մահացել է առանց փաստաթղթերի մոտոցիկլետ վարող մի տղամարդ:
Ամբողջովին անճանաչելի դարձած մարմինը հնարավոր չի եղել ոչ մի կերպ ճանաչել, այդ իսկ պատճառով զոհի ինքնությունը հաստատել են մոտոցիկլետի պատկանելիությամբ:
Ոստիկանությունը պարզել է, որ այն գրանցված է Սունարտո անունով 40-ամյա շինարարի անունով:
Մարմնի մնացորդները հանձնվել են Սունարտոյի հարազատներին՝ հուղարկավորության համար:
Հուղարկավորությունից 7 ժամ անց, սակայն, Սունարտոն վերադարձել է տուն: Տղամարդու խոսքով՝ նա իր մահվան մասին իմացել է իր գործընկերներից:
Շինարարը բացատրել է, որ 3 ամիս առաջ պարտքով գումար է վերցրել իր ծանոթից, որի անունն է Վարիիմ: Որպես գրավ նա նրան է տվել իր մոտոցիկլետը: Ամենայն հավանականությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է հենց Վարիիմը:
Երբ Վարիիմի հարազատներն իմացել են տեղի ունեցածի մասին, նրանք որոշել են չվերահուղարկավորել մարմինը, այլ միայն փոխել շիրմաքարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ