Բացահայտվել է մայաների քաղաքակրթության մասին ճշմարտությունը
Մայաների հինավուրց քաղաքակրթությունը ավելի զարգացած է եղել, քան համարվում եր մինչ այժմ։ Գիտնականներն այս եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ ուսումնասիրել են շրջակա միջավայրի վրա մայաների ազդեցության հետքերը, հայտնում է Planet-Today-ը՝ հղում կատարելով Live Science-ին։
Տեխասի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ մայա հնդկացիների մոտ ջրաճահճային բավական մեծ տարածքներ են եղել, որոնք օդում լրջորեն բարձրացրել են ջերմոցային գազերի մակարդակը։ Այսինքն, առասպելն այն մասին, որ մայաներն ապրել են «բնության հետ ներդաշնակորեն», հեռու է իրականությունից։
Այն տեղանքի հետազոտումը, որտեղ մի ժամանակ տեղակայված են եղել մայաների գյուղատնտեսական տարածքները, ցույց են տվել, որ խիտ բուսականության տակ թաքնված են դաշտերի եւ ջրանցքների ամբողջական ցանցի հետքեր։ Այդպիսի ցանց ստեղծելու համար անհրաժեշտ էր տեխնիկական զարգացման բավական բարձր մակարդակ։
«Լիդարների օգնությամբ տեղանքի նկարահանումները թույլ են տվել բացահայտել մայաների որոշ գաղտնիքներ։ Մենք հայտնաբերել ենք հսկայական դաշտեր, որոնք հնդկացիները ստեղծել են այն տարածքներում, որտեղ նախկինում անտառներ են եղել։ Այսինքն, մայաները զբաղվել են անտառների ակտիվ ոչնչացմամբ, որպեսզի ստեղծեն իրենց ջրաճահճային տարածքները, որոնք նրանց սնունդով են ապահովել»,- պատմում են հետազոտության հեղինակները՝ նշելով, որ մայաները անտառներ սկսել են ոչնչացնել այն բանից հետո, երբ բախվել են կլիմայի անբարենպաստ փոփոխությունների եւ ծովի մակարդակի բարձրացման հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ