«Նրանք վատագույններից վատագույնն են». Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերել ԻՊ-ի առավել վտանգավոր 2 ահաբեկչի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հաստատել է լուրը, ըստ որի ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու առավել վտանգավոր ահաբեկչի: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Այն դեպքում, եթե Թուրքիան կամ քրդերը կորցնեն իրավիճակի կառավարումը, մենք արդեն դուրս ենք բերել ԻՊ-ի երկու զինյալների, որոնք հայտնի են Beatles անվամբ և կապված են Սիրիայում մի շարք գլխատումների հետ, և տեղափոխել ենք նրանց պահպանվող վայր, որը հսկվում է ԱՄՆ-ի կողմից: Նրանք վատագույններից վատագույնն են»,- գրել է նա իր Twitter-ի էջում:
Դեռևս չորեքշաբթի CNN-ը տեղեկացրել էր, որ արաբա-քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիան ԱՄՆ-ին է փոխանցել ԻՊ-ի երկու բրիտանացի զինյալների՝ Ալեքսանդր Կոտիին և Աշ-Շաֆի Էլշեյխին: Այս բրիտանացիները եղել են խմբավորման Beatles ջոկատի անդամներ: Նրանց մեղադրում են 27 գերիների, այդ թվում՝ ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիի և Սթիվեն Սոթլոֆի սպանության համար: Այս ջոկատն իր անվանումը ստացել է բրիտանական առոգանության պատճառով:
Նշվում էր, որ ամերիկյան կողմը պատրաստվում է ահաբեկիչներին տեղափոխել ԱՄՆ՝ պատասխանատվության ենթարկելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ