Գերմանիայից սպառազինությունների արտահանումը կարող է նոր ռեկորդ սահմանել
Գերմանիայի կառավարությունն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում հավանություն է տվել 6,35 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ սպառազինությունների վաճառքին։ Նման տվյալներ է ներկայացրել ԳԴՀ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը՝ ի պատասխան «Միություն 90/կանաչներ» կուսակցությունից պատգամավոր Օմիդ Նուրիպուրի հարցմանը։ Դա 75 տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակաշրջանում։ Այսպիսով Բեռլինը մինչեւ տարվա վերջը կարող է գերազանցել 2015 եւ 2016 թվականների ռեկորդային ցուցանիշները (7,86 մլրդ եւ 6,85 մլրդ եվրո համապատասխանաբար), հայտնում է DW-ը։
Ընդհանուր գումարից ավել քան քառորդ մասը (1,77 մլրդ եվրո) գնում է Հունգարիային։ Բուդապեշտում կառավարությունը Վիկտոր Օրբանի գլխավորությամբ մտադիր է կրկնապատկել պաշտպանական ծախսերը։ Բացի այդ, գերմանական իշխանությունները հավանություն են տվել զենքի 802 մլն եվրոյի մատակարարումները Եգիպտոսին եւ 206 մլն եվրոյի՝ Արաբական Միացյալ Էմիրություններին։
2018թ․ մարտին ԳԴՀ-ում իշխող «մեծ կոալիցիայի» կուսակցությունները պայմանավորվել էին դադրեցնել սպառազինությունների մատակարարումներն այն երկրներին, որոնք «ուղղակիորեն» ներառված են Եմենյան Հանրապետությունում զինված հակամարտության մեջ։ Սակայն պայմանավորվածությունները մի շարք բացառություններ էին թույլ տալիս։ Արաբական Միացյալ Էմիրություննեերը Սաուդյան Արաբիայի հետ միասին սատարում են Եմենի կառավարական զորքերին զինյալ-խուսիտների դեմ պայքարում։
2018թ․ հոկտեմբերին Գերմանիան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո դադարեցրել է զենքի մատակարարումներն Էր Ռիադին։ 2019թ․ սեպտեմբերին Բեռլինը էմբարգոն երկարաձգել է մինչեւ 2020թ․ մարտի վերջը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...