Բանտապահները աքաղաղների մարտեր են կազմակերպել մերկ կալանավորների վրա (տեսանյութ)
Վենեսուելայում բանտապահները մերկացրել են 82 կալանավորի և պառկեցրել հատակին` նրանց մերկ մարմինների վրա աքաղաղների մարտեր կազմակերպելով:
Նշվում է, որ նրանք նաև երկու ժամ շարունակ մահակներով ծեծի են ենթարկել կալանավորներին և 24 ժամով զրկել ջրից ու սննդից:
Կալանավորների հարազատները ACN-ին հայտնել են, որ նման վերաբերմունքի պատճառը եղել է այն, որ կալանավորները վերջերս բոյկոտ են կազմակերպել` բողոքելով իրենց տրամադրվող սննդի և ջրի պակասից: Նրանք նաև պահանջել են, որ իրենց այցելուներին թույլատրվի դեղամիջոցներ բերել իրենց համար:
45 վայրկյան տևող տեսանյութը հրապարակվել է լրագրող Ալեքսանդրա Բելանդիայի կողմից և այն մեծ արձագանք է ստացել Վենեսուելայում:
Բանտի հանձնակատար Հերնան Դիասին և երկու այլ սպաների, ում անունները չի նշվում, մեղադրանք է առաջադրվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...