Էրդողանը նոյեմբերին Թրամփի հետ կքննարկի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նոյեմբերին Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ ծրագրված հանդիպմանը քննարկել F-35 ամերիկյան կործանիչների մատակարարման հարցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ամենայն հավանականությամբ, նոյեմբերի առաջին կեսին մենք կայցելենք Վաշինգտոն, կշփվենք ինչպես պատվիրակություններով, այնպես էլ առանձին: Հնարավորություն կլինի խորապես քննարկելու կարևորագույն հարցեր, և դրանցից մեկն էլ F-35 կործանիչների հարցն է: Դա երկար գործընթաց է, բայց առաջ է շարժվում: Մենք պայմանավորվածության բոլոր կետերը կատարում ենք: Այս թեման մենք ամբողջովին կքննարկենք»,-ասել է Էրդողանը լրագրողներին Անկարայում:
Թուրքիան պատրաստվում էր գնել նվազագույնը 100 հատ F-35 Lightining II տիպի ամերիկյան կործանիչներ՝ F-35-ի մշակման բազմազգ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԱՄՆ-ի հովանու ներքո: Ծրագրին Թուրքիան միացել է դեռևս 2002 թվականին: Անկարայի կողմից ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը միջազգային սկանդալ է բարձրացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև. ԱՄՆ-ն պահանջում է հրաժարվել այդ գործարքից և ձեռք բերել ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերը, սակայն Թուրքիան մերժել է զիջումների գնալը, ԱՄՆ-ն մերժման դեպքում սպառնացել է չեղարկել կործանիչների վաճառքը Թուրքիային: Սկանդալից հետո Թուրքիայի մասնակցությունը F-35-ի ծրագրին կասեցվել է:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց