Կիևում տաքսու վարորդը հրաժարվել է տեղափոխել Պյոտր Պորոշենկոյին (տեսանյութ)
Ուկրաինայում կիրակի՝ հոկտեմբերի 6-ին, քաղաքական ցույցից հետո տաքսու վարորդը հրաժարվել է Կիևի հրապարակից տեղափոխել նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին հաղորդում է strana.ua կայքը:
Ցույցը տեղի է ունեցել «Շտայնմայերի բանաձևի» դեմ:
Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տարածել է օգտատեր Բոգդան Գրեբենյուկը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Պորոշենկոն հարցնում վարորդին, իսկ վարորդի կողմից լսվում է «Ոչ» բառը: Դրանից հետո Պորոշենկոն կիսով չափ մտնում է մեքենայի մեջ, մի քանի բառ փոխանակում վարորդի հետ և դուրս գալիս:
Ցույցի ընթացքում, ըստ ոստիկանության, հրապարակում հավաքված է եղել շուրջ 10.000 մարդ:
«Շտայնմայերի բանաձևը» ենթադրում է Դոնբասում ընտրությունների անցկացում՝ Ուկրաինայի օրենքների համաձայն, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնի Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը: Փաստաթուղթը կմշակի Գերագույն ռադան, ինչից հետո այն կանցնի հանրային քննարկում: Այս առաջարկը դեռևս 2015 թվականի վերջին արել էր Գերմանիայի՝ այդ ժամանակ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...