Սկանդալ՝ «լայքի» պատճառով. Թուրքիան բացատրություն է պահանջել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարից՝ թվիթերյան հավանման համար
Թուրքիայի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեֆրի Հովենյերը՝ Twitter սոցկայքում Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան «լայքի» պատճառով բացատրություն տալու:
Անկարայում ԱՄՆ դեսպանության պաշտոնական թվիթերյան էջը հավանել էր ընդդիմադիր կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից Էրգյուն Բաբախանի գրառումն այն մասին, որ «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին ծանր հիվանդ է, և Թուրքիան պետք է պատրաստվի ապրել առանց նրա: Այս մասին գրում է Sabah թերթը:
Սկանդալային հավանմանը բուռն է արձագանքել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չելիքը:
Նա մասնավորապես նշել է. «Դեսպանությունը պետք է ներողություն խնդրի: Այստեղ, սակայն, հարցը չոր ներողության մեջ չէ: Սա ուղղակի փորձ է խառնվելու մեր ներքին գործերին: Սա շատ հեռու է դիվանագիտական մոտեցումներից և ցույց է տալիս, որ դեսպանության որոշ աշխատակիցներ ամեն ինչ անում են երկու երկրների հարաբերությունները վատացնելու համար: Մենք ակնկալում ենք, որ դեսպանությունը կքննի այս հարցն ու համապատասխան քայլեր կձեռնարկի»:
Դեսպանությունը ներողություն է խնդրել «լայքի» համար և հեռացրել է հավանումը:
Նշենք, որ լրագրող Էրգյուն Բաբախանը հեռացել է Թուրքիայից՝ իր հասցեին հնչող մեղադրանքների պատճառով, որոնց համաձայն նա աջակցում է Թուրքիայում ահաբեկիչ համարվող ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց