Թրամփը Ռիկ Փերիին մեղադրում է Ուկրաինայի նախագահի հետ «տխրահռչակ» հեռախոսազանգի մեջ
Նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետականներին հայտնել է, որ ինքը չի ցանկացել զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, և որ նա դա արել է միայն էներգետիկայի նախարար Ռիկ Փերիի պնդմամբ, հաղորդում է Axios-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով:
Թեև Թրամփը հանրապետականներին հայտնել է, որ հուլիսի 25-ին իր և Զելենսկու միջև կայացած հեռախոսազանգը «կատարյալ» էր, սակայն խոստովանել է, որ իրականում մտադրություն չի ունեցել զանգահարել Ուկրաինայի նախագահին:
«Քչերը գիտեն այս մասին, բայց ես նույնիսկ չէի ցանկանում զանգահարել: Ես զանգահարեցի միայն այն պատճառով, որ Ռիկը խնդրեց ինձ... հեղուկացված գազի հետ կապված»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Թրամփը:
Axios-ի մյուս աղբյուրը նշում է, որ Թրամփը զգուշացրել է, որ «առաջիկա մի քանի օրերին ավելի շատ ճշմարտություններ ջրի երես դուրս կգան»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս խոսակցությունները կայացել են Փերիի՝ նոյեմբերի վերջին հրաժարական տալու վերաբերյալ լուրերի ֆոնին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ում խոշոր սկանդալ էր բորբոքվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցի շուրջ, որն առիթ էր դարձել ԱՄՆ առաջնորդի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար: Ինչպես պնդում են ԱՄՆ-ի նախագահի քաղաքական ընդդիմախոսները, Թրամփը զանգի ժամանակ փորձել է Զելենսկիին համոզել Ուկրաինայում Ջոզեֆ Բայդեն Հանթերի որդու գործունեության հետաքննություն սկսել՝ Կիևին ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերելու դիմաց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...