Թաիլանդում դատավորը փորձել է կրակել իրեն սպանության մեջ կասկածվողներին արդարացնելուց հետո
Թաիլանդում, Յալա քաղաքում դատավորը փորձել է կրակել իրեն հենց դատարանի դահլիճում, գրում է The Guardian-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սպանության մեջ մեղադրվող հինգ տղամարդկանց արդարացնող դատավճռի կայացումից հետո՝ հանցանշանների անբավարարության պատճառով։
Պատահածից անմիջապես հետո դատավոր Հանակորն Պիանչանին անհապաղ վիրահատել են։ Ինչպես տեղեկացնում է պարբերականը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Կրակելուց առաջ Պիանչանն ասել է, որ ավագ դատավորներն իրեն ասել են, որպեսզի ամբաստանյալներին մեղավոր ճանաչի։ Դատավորի խոստովանությունը տարածվել է սոցցանցերում։ Մեղադրական դատավճռի կայացման պարագայում երեք ամբաստանյալներին մահապատիժ էր սպասվում, իսկ մյուս երկուսը ճաղերի հետեւում կանցկացնեին երկար տարիներ։
«Ներկայում առաջին ատյանի դատարանների իմ մյուս գործընկերներն ամբողջ երկրում նման վերաբերմունքի են արժանանում, ինչպես եւ ես։ Եթե ես չեմ կարող հավատարիմ մնալ տվածս երդմանը, ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ պատվազուրկ»,- նշել է դատավորն իր հայտարարությունում։
Հանակորնի հետ տեղի ունեցած միջադեպը երկրում անհանգստություն է առաջացրել այն առնչությամբ, որ, գուցե, ավագ դատավորները Թաիլանդում չարաշահում են իրենց իշխանությունը մեղադրական դատավճիռներ կայացնելիս՝ քաղաքական նպատակներով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...