Սաակաշվիլին պատմել է, թե ինչպես է քայլել Թրամփի հետ Նյու Յորքի փողոցներում
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրարշավի ժամանակ ամենուրեք ասել է, որ ծանոթ է իր հետ։ Այս մասին Միխայիլ Սաակաշվիլին պատմել է Օդեսայում երիտասարդ մարքետոլոգների հետ հանդիպմանը, տեղեկացնում է «Գրուզիա Օնլայն»-ը։
«Թրամփը եկավ Բաթում եւ ասաց, որ հինգ տարի հետո այն դառնալու է աշխարհի լավագույն քաղաքը։ Նա դա ինձ չի ասել, այլ ասել է ամերիկյան հեռուստաալիքով։ Եվ ահա գովազդն էլ։ Ինչո՞ւ էր նա եկել։ Ինչո՞ւ մեզ գովեց։ Եկավ ու հրավիրեց իր տուն։ Ինձ հետ քայլում էր Նյու Յորքի փողոցներում, թատրոն, ռեստորաններ, որովհետեւ բոլորը սիրում են ասոցացվել հաջողության հետ։ Այն ժամանակ նա ԱՄՆ նախագահի թեկնածու էր եւ ցանկանում էր, որպեսզի նրան ասոցացնեն հաջողության հետ։ Նա ամենուրեք ասում էր՝ ես ճանաչում եմ Սաակաշվիլուն, ինչ կարգին մարդ է Սաակաշվիլին։ Ես եկա Բաթումից, որը լավագույն քաղաքն է աշխարհում։ Որ նրանք կրթության ու հարկման ամենալավ համակարգն ունեն»,- գործակալությունը մեջբերել է Սաակաշվիլու խոսքերը Օդեսայում ելույթի ժամանակ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...